«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դոլարն ու եվրոն էժանացել են. Ռուբլին՝ թանկացել

07/06/2022

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունիսի 7-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 421 դրամ նվազագույն և 427 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 431 դրամ նվազագույն և 436 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 439 դրամ նվազագույն և 454 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 463 դրամ նվազագույն և 480 դրամ առավելագույն փոխարժեքով:

Ռուսական ռուբլին գնվում է 6,15 դրամ նվազագույն և 6,68 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 7,12 դրամ նվազագույն և 7,60 դրամ առավելագույն փոխարժեքով: