«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրմիտաժի այցելուներին տարհանել են ռումբի մասին հաղորդման պատճառով

20/04/2022

Ռումբի մասին հաղորդման պատճառով Սանկտ-Պետերբուրգի հայտնի Էրմիտաժի այցելուներին սկսել են տարհանել: Այս մասին ասվում է թանգարանի « ВКонтакте»-ի էջում արված գրառման մեջ:

«Ապրիլի 20-ին Էրմիտաժ հաղորդում է ստացվել շենքում տեղադրված ռումբի մասին: Տեղի է ունենում այցելուների տարհանում գլխավոր թանգարանային համալիրի տարածքից»,- ասվում է գրառման մեջ։

Թանգարանի անվտանգության ծառայության աշխատակիցները այժմ ստուգում են ցուցասրահներն ու ծառայողական հատվածները։