«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում

07/05/2021

Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների և ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 6-ին բերման է ենթարկվել 46-ամյա Արմեն Ս.-ն, որը 2018 թ. հունիսի 1-ից ՌԴ Պսկովի մարզի Դաշնային անվտանգության ծառայության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 322.1-րդ հոդվածի (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: