«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԿԱՆԱՏԵՍՆ ԵՆՔ ԼԻՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐՈՒՄ․ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻ

10/08/2020

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատների կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԼԴԿ-ն աջակցում է Բելառուսում նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիաները։ Ժիրինովկսին նկատել է, որ առնվազն բարբարոսություն է եւ ամոթ բանտարկել նախագահի թեկնածուներին, իսկ հետո, քվեարկության արդյունքների հաշվելու ժամանակ ձերբակալել բողոքի ցույցի դուրս եկածներին։

«Իհարկե, ողջ Բելառուսը ընդվզել է ընդդեմ Լուկաշենկոյի։ Այսօր մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է Լուկաշենկոն վերջնական պարտություն կրում։ Նա պարտվել է ոչ միայն երիտասարդության շրջանում, այլ նաեւ միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ, ոչ միայն քաղաքացիականների մոտ, այլ նաեւ՝ ովքեր որ ուսադիրներով են»- ասել է Ժիրինովսկին։

Նա նշել է, որ միայն Ռուսաստանի Կոմկուսի նախագահ Գենադի Զյուգանովն է աջակցել Լուկաշենկոյին ողջ Ռուսաստանից։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բելառուսներին, բելառուս երիտասարդներին, որ վերջապես համարձակություն են ունեցել դուրս գալ ու ասել «ոչ» բռնապետությանը։ «Կեցցե ազատ Բելառուսը»,- ամփոփել է Ժիրինովսկին։