«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաներին

24/10/2023

ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց. «Այցը կայացել է հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ Ձերբակալվածներին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»:

Ամատունին ընդգծեց՝ հոկտեմբեր ամսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Տեսակցությունները շարունակական բնույթ են կրելու: