Բերձորի իր անունը կրող հիվանդանոցի բակից հանվեց բժշկի կիսանդրին
04/12/2020
Մեկ տարի առաջ շահագործման հանձնվեց Քաշաթաղի շրջանային բուժմիավորման նոր շենքը: Այն կրում էր հիմնադրի՝ Արցախ Բունիաթյանի անունը, շենքի բակում էլ նրա կիսանդրին էր: Մտավորական, վաստակավոր բժիշկ, հասարակական գործիչ, փաստավավերագրական բազմաթիվ գրքերի հեղինակ Արցախ Բունիաթյանն Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել էր ռազմաճակատ: Պատերազմում հաղթանակից հետո նա հաստատվել էր Քաշաթաղի շրջանում, աշխատանքի անցել տեղի հիվանդանոցում: Լեգենդար մարդու կինը՝ տիկին Սոնան սոցիալական ցանցում օրեր առաջ տեղեկացրեց. «Ընկերներիս անհանգիստ հարցումներին ցավով պատասխանեմ: Բերձորի իր անունը կրող հիվանդանոցի բակից հանվեց բժշկի կիսանդրին:
aravot.am