«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ-ն գնահատել է 2021 թվականի վերջին կորոնավիրուսի նկատմամբ լիակատար հաղթանակի հավանականությունը

19/03/2021

Կորոնավիրուսի նկատմամբ լիակատար հաղթանակ դժվար թե ստացվի մինչև այս տարվա վերջ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Հանրային առողջապահության ոլորտում միջազգային արտակարգ իրավիճակի դադարեցման որոշումը կախված է իրավիճակից, և, ցավոք, մենք տեսնում ենք թվերը, ուստի այս պահին ենթադրություններ չպետք է արվեն»,-ասել է Վույնովիչը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում:
Վույնովիչը նաև ընդգծել է, որ «կարևոր է ոչ թե «չեղարկել» համավարակը, այլ հաղթել վիրուսին, որն արդեն սպանել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»:
Նրա խոսքերով` վիրուսի նկատմամբ լիակատար հաղթանակը մինչև այս տարվա վերջ դժվար թե լինի, բայց «մենք կարող ենք նվազեցնել հոսպիտալացումը, մահացությունը և հիվանդացությունը»: