«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան հանդես է գալիս հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակման օգտին `«բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Կոպիրկին

03/04/2021

Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն մասնակցում և նպաստում է գերիների փոխանակման գործընթացին և գործընթացի հանգուցալուծման հույս ունի։

«Մոսկվան հանդես է գալիս հայկական և ադրբեջանական կողմերի միջև գերիների փոխանակման օգտին `«բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», - այս մասին լրագրողներին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Աշխատանքը, բնականաբար, պետք է ավարտվի: Ռուսաստանի Դաշնությունն ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում։ Նպաստելով, որ իսկապես, վերջնական արդյունքում, իրականացվի այն սկզբունքը, որի մասին մենք ավելի վաղ խոսել էինք՝ «բոլորը բոլորի դիմաց» », - նշեց դեսպանը: