«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Կարեն Տոնականյանը նորամուտը կնշի պրոֆեսիոնալ ռինգում

24/11/2020

Սիրողական ռինգից դեպի պրոֆեսիոնալ իր ուղին է սկսում Մինսկում կայացած Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն 28-ամյա Կարեն Տոնականյանը:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ բռնցքամարտիկը պայմանագիր է կնքել «Գրանդ բոքսինգ մենեջմենթի» հետ:

8-ռաունդանոց մենամարտը կայանալու է դեկտեմբերի 24-ին: Մրցակիցը փորձառու թաիլանդցի բռնցքամարտիկ, 34-ամյա Քրեյ Սեթաֆոնն է:

Կարեն Տոնականյան - Փորձառու բռնցքամարտիկ է: Ուժեղ հակառակորդ ենք ընտրել:

Այժմ Տոնականյանը նախապատրաստվում է Երևանում՝ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ, սակայն օրեր անց կմեկնեն Մոսկվա և արդեն այնտեղ կշարունակեն մարզումները:

Ինչպես հենց մարզիկը նշեց, բարդ ուղի է ընտրել, որպեսզի շուտ հասնի երազած բարձունքին: Պարտության մասին մտքեր անգամ չկան:

Մենամարտի մասին խոսելիս էլ «եթե հաղթես» նախաբանով սկսվող հարցը նույնիսկ լսել չի ցանկանում: «Եթե չէ, հաղթելու եմ...»

Հեղինակ՝ Շուշանիկ Հակոբյան