«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Հրապարակ». Փաշինյանը «շան լափ» է թափել Վահագն Հովակիմյանի գլխին, մի քանի «շերեփ» էլ հասել է Արարատ Միրզոյանի քավորին

24/06/2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության եւ վարչության համատեղ նիստը, որին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, կրկին անցել է բուռն: Հիմնական թեման եղել է երկուշաբթի մեկնարկող ԱԺ արտահերթը:

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «շան լափ» է թափել Վահագն Հովակիմյանի գլխին, մի քանի «շերեփ» էլ հասել է Արարատ Միրզոյանի քավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

«Ասաց` ինձ չի հետաքրքրում, թե ինչ եք արել կամ անելու, հարցը լուծեք` ոնց ուզում եք, ու էնպես լուծեք, որ խնդիրներ չառաջանան Վենետիկի, միջազգային այլ կառույցների հետ։ Շեշտեց` լավ չեք աշխատում այդ կառույցների հետ»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:

«Լինչի» ենթարկված պատգամավորները «մեղքը» գցել են Ռուստամ Բադասյանի վրա: Նիկոլն ասել է․ «Ինձ չի հետաքրքրում, գործը պետք է անեք` առանց խնդիր ստեղծելու, թե չէ ձեր համար վատ կլինի»:

Աղբյուրը` News.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am