«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ապարանցուն ո՞վ կարող վախեցնել. Կարեն Եղիազարյանը քվեարկեց

05/12/2021

«Մեզ վախեցնե՞ն, ոչ, նման բան չկա։ Ապարանցուն ո՞վ կարող է վախեցնել, այ ցավդ տանեմ»,- Ապարանի ՏԻՄ ընտրություններում քվեարկությունից հետո այսպես պատասխանեց «Կարեն Եղիազարյան» դաշինքը գլխավորող Կարեն Եղիազարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք իր դեմ հարուցված քրեական գործերի նպատակն իրեն վախեցնելն է։ Ի դեպ, քրեական գործերի մասին խոսելով՝ թեկնածուն ասաց, որ դրանցից մի քանիսն արդեն կարճվել են, մյուսներն էլ հավանաբար կկարճվեն, քանի որ հիմքեր չկան։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ իրեն կապում են նախկին իշխանությունների հետ, Կարեն Եղիազարյանը պատասխանեց․ «Ես 2017 թվականին եմ ընտրվել, հիմա ի՞նչ նախկինի մասին կարող է խոսք լինել, մենք այսքան տարի նորմալ աշխատել ենք։ Ով ինչ ուզում այսօր խոսում է, նախկինը որն է, ի՞նչ նախկին»։
«2017 թվականին մենք ընտրվել ենք, շատ աշխատանքներ ենք կատարել։ Այնքան շատ խնդիրներ են եղել, որ լուծել ենք, որ հիմա ժամանակն էլ չի բավականացնի դրանց առանձին անդրադառնալ։ Մեր շանսերը ես չեմ գնահատի, մեր շանսերը ժողովուրդը պիտի գնահատի ու արդյունքները երեկոյան կտեսնենք»,-ավելացրեց Կարեն Եղիազարյանը։