«Վերջին մեկ օրում գրանցված կորոնավիրուսով վարակման 3 դեպքն էլ «ներկրված» է, ինչը վկայում է այն մասին, որ վարակը երկրի ներսում չի տարածվում». Վրաստանի առողջապահության փոխնախարար

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտարարել է, որ Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցված կորոնավիրուսով վարակման բոլոր 3 դեպքերն էլ «ներկրված» են եղել: Այս մասին գրում է kvira.ge կայքը:

«Կորոնավիրուսի հաստատված 3 դեպքն էլ «ներկրված» է, ինչը վկայում է այն մասին, որ երկրի ներսում վարակը չի տարածվում»,-հայտարարել է փոխնախարարը:

Գաբունիայի խոսքով` Վրաստանում համաճարակը հսկողության տակ է գտնվում:

Աղբյուրը` Tert.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am