«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արդյոք ապօրինի հրամաններ ու ցուցումներ տրվել են, և ում կողմից. Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել

10/12/2020

Ոստիկանության պետի հանձնարարականով ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության կապիտան Սերգեյ Ղարիբյանի՝ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագրի վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ։

Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են, և որ պաշտոնյաների կողմից են դրանք տրվել։

«Ծառայողական քննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, իսկ մինչ այդ զանգավածային լրատվության միջոցներին հորդորում ենք զերծ մնալ լարվածության տպավորություն ստեղծելու և ապաքաղաքական ոստիկանությանը իր գործառույթներին ոչ հարիր գործընթացների մեջ ներքաշելու փորձերից»,-ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության կապիտան Սերգեյ Ղարիբյանը Facebook-ի իր էջում մասնավորապես, գրել էր. «Որոշում եմ կայացրել՝ այլևս չեմ կարող շարունակել ծառայությունս՝ (Զեկուցագիր եմ ներկայացրել ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու մասին) հակառակվելով տվածս սպայական երդմանն ու դեմ գնալով որպես մարդ-մասնագետ սկզբունքներիս»: