«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը շուտով ուղեծիր կուղարկի տեղական արտադրության «Զաֆար-2» նոր արբանյակը

11/09/2022

Իրանը շուտով ուղեծիր կհանի հայրենական արտադրության եւս մեկ արբանյակ, որը կոչվում է «Զաֆար-2», ասել է Իրանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի ղեկավար Մանսուր Անբիան:

Անբիան ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է, որ «Զաֆար-2»-ը կդառնա արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի հետազոտողների չորրորդ ձեռքբերումը՝ 2011-ին առաջին «Նավիդ», 2013-ին երկրորդ «Մոբին» եւ 2015-ին երրորդ «Զաֆար-1»-ի արբանյակների ստեղծումից հետո:

Նա նշել է, որ 2020 թվականին համաշխարհային տնտեսության մեջ օդատիեզերական արդյունաբերության ներդրումը կազմել է 424 միլիարդ դոլար, ինչը 70 տոկոսով ավելի է, քան նախորդ տասնամյակում։

Անբիայի խոսքով՝ համալսարանը ստացել է արբանյակային տեխնոլոգիաներ՝ երկրի կարիքները բավարարելու համար եւ պատրաստ է նոու-հաու արտահանել այլ երկրներ:

Իրանը իր օդատիեզերական հետազոտությունները սկսել է 1990-ականների կեսերին եւ այդ ժամանակներից հսկայական հաջողություններ է գրանցել՝ ստեղծելով եւ արձակելով սեփական տարբեր արբանյակներ:

Վերջին «Խայամ» արբանյակը Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից տիեզերք է արձակվել 2022 թվականի օգոստոսի 9-ին՝ ռուսական «Սոյուզ» հրթիռով՝ Իրանի սահմանները վերահսկելու եւ գյուղատնտեսության, բնական ռեսուրսների, էկոլոգիայի, հանքարդյունաբերության եւ բնական աղետների ոլորտներում կառավարումն ու պլանավորումը բարելավելու նպատակով: