«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դուք կարող եք ուղղել տասնամյակների ժխտումը․ Ցեղասպանություն բառը կարևոր է․ Շիֆը՝ Բայդենին

21/04/2021

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ է ունենցել Ներկայացուցիչների պալատում, ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված բաց նամակը, որով կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ «Հայ դատի» հանձնախումբը ներկայացրել է նամակի տեսագրությունը։
«Պարո՛ն Նախագահ, Ձեր ուժերի սահմանում Դուք կարող եք ուղղել տասնամյակների ժխտումը այդպիսով իմաստ հաղորդելով Ձեր նախորդ տարվա հայտարարությանը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և փաստելով, որ «լռությունը հանցակցություն է»:
Որպես նախագահի թեկնածու և այժմ որպես նախագահ` Դուք խոսել եք մարդու իրավունքների պաշտպանությանը Ձեր նվիրվածության մասին: Եթե այդ սկզբունքը պետք է իմաստ ունենա, մենք չենք կարող հրաժարվել դրանից»,- ասված է Կոնգրեսականի նամակում։
Ըստ Շիֆի՝ «Ցեղասպանություն» բառը կարևոր է, քանի որ այն անցյալի խնդիրը չէ, այլ նաև ներկայի․
«Նման վտանգ կա այսօր Արցախում, որտեղ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը կրկին պատերազմեց հայերի դեմ, դրանով սպառնալով ևս մեկ ցեղասպանությամբ»։