«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Կոտայքի թեմի առաջնորդի հետ

15/03/2021

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը և փոխմարզպետ Վասակ Վարդանյանը հյուրընկալվել են Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին:

«Սրբազանի հետ մտքեր ենք փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ երկուստեք շեշտելով երկրի համար բարդ ժամանակներում հանրության միասնականությունն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքի կարևորությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկել ենք նաև մարզում եկեղեցիների պահպանմանն առնչվող հարցեր»