«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսային վարակի ռեկորդ է գրանցվել

10/10/2020

Անցած մեկ օրվա ընթացքում ԱՀԿ-ն ստացել է կորոնավիրուսային վարակի 350766 նոր դեպքերի վերաբերյալ տվյալներ, որոնք ռեկորդային են դարձել:

Եվրոպայում հայտնաբերվել է շուրջ 110 հազար դեպք: Շաբաթվա սկզբին գրանցվել էր ռեկորդ, որը ուրբաթից պակաս էր շուրջ 12 հազարով:

Ըստ ԱՀԿ Առողջության արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանի՝ երկրները պետք է ոչ միայն սահմանափակումներ մտցնեն, այլև ուժեղացնեն կառավարման համակարգերը: Նա նաև նշել է, որ կարևոր է թեստեր անելը և պոտենցիալ վարակված անձանց շփումներին հետևելը`բոլորին ներգրավելով վիրուսի դեմ պայքարում: