«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Մարտի 1-ի բարդ եւ բազմաշերտ գործը չի կարող մակերեսային քննության առարկա լինել. Էլինար Վարդանյան

24/06/2020

Վերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք համեմատականներ անցկացնել վերաքննիչ եւ ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից մարտի 1-ի գործով խափանման միջոցի քննության պրոցեսների միջեւ։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերաքննիչ դատարանում դատական նիստը տրամագծորեն տարբերվում էր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական պրոցեսից։ Այստեղ բոլորովին այլ որակի դատական քննություն էր։ Ցավոք, ոչ բոլոր դատարաններում եւ ոչ բոլոր դատավորների կողմից է նման որակ ապահովվում։

Մենք տեսանք մասնագիտական պատշաճ մակարդակի քննության օրինակ. ես  նկատի ունեմ ոչ թե որոշումը, այլ դատական գործընթացը։ Բարձրացվող հարցերի որակը, մասնագիտական եւ պրակտիկ հարցադրումները, քննարկման մթնոլորտը էականորեն տարբերվում էին Աննա Դանիբեկյանի նախագահությամբ գործի քննությունից։

Սա ասում եմ առանց որոշումը կարեւորելու։ Նույնը կասեի ցանկացած որոշման դեպքում։

Սրա մասին պետք է մտածել։ Մարտի 1-ի բարդ եւ բազմաշերտ գործը չի կարող մակերեսային քննության առարկա լինել։ Այս գործի քննության համար անհրաժեշտ է մասնագիտական բարձ որակներ եւ մարդկային բարձր արժանապատվություն ունեցող դատավոր, որ չի թաքնվի նիստերը ձգձգելու պատրվակի հետեւում, չի թաքնվի արձակուրդի եւ անաշխատունակության թերթիկի հետեւում։ Պրոֆեսիոնալ դատավարությունը կարող է լինել միակ երաշխիքը այս բարդ գործի օբյեկտիվ քննության համար։

Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները։ Հետեւելով նրա նախագահությամբ ընթացող դատական նիստերին, կայացվող որոշումներին, վստահաբար կարելի է ասել՝ ոչ։ Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետեւում։ Նա այս գործով հայտնվել է մարդկայնորեն ծանր, աննախանձելի վիճակում։ Եվ դատելով դատական պրոցեսից հարմարվել է այդ վիճակի հետ։ Կա հիմնավոր տպավորություն, որ նա ցանկացած հարց քննարկում է արդեն մտքում ունենալով պատրաստի որոշում։ Ի՞նչ ենք սպասում, ակնկալում նրանից։ Տպավորություն է, որ եթե հնարավորություն ունենար, նա էլ Արմեն Դանիելյանի նման, առանց կողմերին պատշաճ լսելու որոշումներ կկայացներ։ Բարդ է ակնկալել նրանից այլ որակի դատավարություն։

Ես էլի եմ կրկնում, նույնը կասեի ցանակացած որոշման դեպքում։ Կարեւոր է, թե ինչպիսի իրավական եւ մասնագիտական գրագիտություն, դատավարական ընթացակարգերի պատշաճ տիրապետում ունեցող մասնագետների կողմից կիրականացվի գործերի քննությունը։

Եթե մենք ուզում ենք, եթե պատրաստ ենք օբյեկտիվ քննության, ապա չպետք է բավարարվենք դանիբեկյանական դատավարությամբ, պետք է կամք գտնենք ազատվել իշխանություններին հավատարմություն խոստացած դատավորների ծառայություններից, պետք է անցում կատարենք այլ որակի դատաքննության, պրոֆեսիոնալ դատաքննության։

Հակառակ դեպքում վաղը՝ իշխանությունը փոխվելուց հետո լրատվամիջոցները ցույց են տալու լրիվ ուրիշ դատավարություններ, եւ մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ նոր (կամ ուրիշ) դեմքեր, այդ թվում այսօրվա քննություն իրականացնողները։

Եթե կա անկեղծ պահանջ հասկանալու մարտի 1-ի գործի էությունը, ապա պետք է ապահովվեն մի քանի պարզ պայմաններ։ Դրանցից է դատավորի որակը։ Աննա Դանիբեկյանի մասնագիտական կարողություններն ակնհայտորեն բավարար չեն նման խորության եւ ծավալի գործ քննելու համար։

Աղբյուրը` News.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am