«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիսիանում կորած 83-ամյա բնակչին մահացած են գտել

13/04/2021

Սիսիանի երկու օր է կորած 83-ամյա բնակիչին մահացած են գտել, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Ապրիլի 12-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ապրիլի 11-ին մոտ ժամը 16:00-ին Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին անարդյունք:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարար, ոստիկա­նու­թյան Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ:

Ապրիլի 13-ին, ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցել են 5 փրկարար, ոստիկա­նու­թյան Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:

Ժամը 18:59-ին որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները սարալանջի տակ հայտնաբերել են Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ի դին և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։