«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնիայում Pfizer-ով պատվաստումից հետո 1 օրում գրանցվել է մահացու վտանգավոր ալերգիկ ռեակցիայի մոտ 20 դեպք

10/03/2021

Ճապոնիայում Pfizer հակակորոնավիրուսային պատվաստանյութի ներարկումից հետո 100 000 պատվաստվածից  17-ի մոտ անաֆիլաքսիա է նկատվել: Ցուցանիշը Ճապոնիայիայում անհամեմատ ավելի բարձր է, քան արևմտյան երկրներում:
Այս մասին հայտարարել է երկրի վարչական բարեփոխումների նախարար, հակակորոնավիրուսային պատվաստումների գծով պատասխանատու Տարո Կոնոն:
Համեմատած այն բանի հետ, որը մենք տեսնում ենք արևմտյան երկրներում, մեր ցուցանիշն ավելի մեծ է: Միայն մեկ օրվա վերջում երկրում COVID-19-ի դեմ պատվաստվել է 107,5 հազար մարդ, որից 17-ի մոտ նկատվել է անաֆիլաքսիա»,- հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք՝ երեքշաբթի հաղորդվել էր անաֆիլաքսիայի 8 դեպքի մասին, որոնք գրանցվել են մարտի 5-ից 8-ը: Ըստ Ճապոնիայի առողջապահության նախարարության, ալերգիկ ռեակցիան առաջացել է պատվաստանյութը ստանալուց հետո 5-30 րոպեի ընթացքում:
Անաֆիլաքսիայի ժամանակ շնչառության ինտենսիվ աճ կամ շնչարգելություն, կոպերի ուռածություն, ցան և ճնշման անկում է գրանցվել:
Նշենք, որ Ճապոնիայի առողջապահության նախարար Նորիիսա Տամուրայի խոսքով՝ պատվաստված յուրաքանչյուր 1 միլիոն մարդու դեպքում ԱՄՆ-ում գրանցվել է անաֆիլաքսիայի 5, իսկ Մեծ Բրիտանիայում`20 դեպք:
https://www.tert.am/