10 հազար անկողնային պարագաների հավաքածու կուղարկվի Արցախ
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում 10 հազար անկողնային պարագաների հավաքածու կուղարկի Արցախ:
Հավաքածուները՝ խմբաքանակ առ խմբաքանակ, կտրվեն Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային նախարարությանը՝ պատերազմի հետևանքով տեղահանված բնակչության կարիքները բավարարելու համար:
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը մշտական կապի մեջ է ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՀ պատկան մարմինների հետ, ստանում է հրատապ կարիքների դիմումներ, որոնց սեղմ ժամկետներում ընթացք է տրվում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, 10 հազար ձմեռային վերմակներ արդեն ուղարկվել են Արցախ, որոնք բաշխվում են քաղաքացիների միջև:
Ուշադրություն, և´ ձմեռային վերմակները, և´ անկողնային պարագաները տրվում են Արցախի Հանրապետությունում գտնվող տարհանված քաղաքացիներին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության միջոցով:
Վերմակներ ստանալու համար խնդրում ենք զանգահարել այս համարով՝
047.952718:
Վերմակներ ստանալու համար խոչընդոտների հանդիպելուց կարող եք գրել մեր էջին: