«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի հետ պատժամիջոցների, շանտաժի և սպառնալիքների լեզվով խոսելն անօգուտ է․ Զախարովա

01/07/2021

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը՝ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների նախապատրաստման վերաբերյալ, նշել է, որ Բրյուսելը շարունակում է սրել առճակատման ուղղությունը։Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստանի հետ  պատժամիջոցների, շանտաժի և սպառնալիքների լեզվով խոսելն անօգուտ է: Մենք ցավում ենք, որ Եվրամիությունը, այս բացարձակ ակնհայտ և պատմականորեն հիմնավորված փաստը ընդունելու փոխարեն, շարունակում է քողարկել առճակատման հռետորաբանությունը»,- ասել է նա: