«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սինայի թերակղզում տեղի Է ունեցել գազատարի պայթյուն

25/12/2020

 Գազատարի պայթյուն Է տեղի ունեցել Եգիպտոսի Սինայի թերակղզում, զոհեր չկան: Այդ մասին դեկտեմբերի 25-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Սինայի նահանգապետ Մոհամեդ Աբդել Ֆադիլ Շուշուին, հաղորդել Է «Արմենպրես»-ը:

Նրա հայտարարության մեջ ասվում Է, որ պայթյունը գրանցել են դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան, Էլ-Արիշ քաղաքում: Նրա խոսքով՝ միջադեպը չի ազդել բնակելի շրջաններում եւ արդյունաբերական գոտիներում գազի մատակարարման վրա:

Պայթյունի պատճառը դեռ չի պարզվել, կատարվում Է հետաքննություն: Միեւնույն ժամանակ, անվտանգության աշխատակիցների եւ ականատեսների խոսքով, պայթյունից առաջ անհայտ անձինք տեղադրել են պայթուցիկ սարքեր եւ թաքնվել: Առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի հայտարարել տեղի ունեցածի պատասխանատվության մասին: Մեկ ամիս ավելի վաղ Հյուսիսային Սինայում գազատարի պայթյունի համար պատասխանատվությունն ստանձնել Էր մի խմբավորում, որը կապված Է «Իսլամական պետության հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: