«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Որոնողական աշխատանքներ չեն իրականացվում ուղեկցող չունենալու պատճառով

06/05/2021

Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Որոնումները կշարունակվեն, երբ լինեն ուղեկցողներ, որոնք կիմանան հստակ տեղերը։ 
Այս մասին «Հետք»-ին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Ուղեկցողի խնդիր ունենք, հիմա պետք է կոնկրետ տեղն իմացող լինի, որպեսզի կարողանանք որոնումներ իրականացնել, առաջվա նման չենք կարող գնալ տարբեր տեղերում փնտրել, հիմա նորից հայտեր ենք ընդունում զինծառայողներից, ծնողներից, տարածքին ծանոթ մարդկանցից»,- ասաց Հունան Թադևոսյանը։