«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հաշմանդամների թիվը կավելանա. նախարարությունն առաջարկով դիմել է կառավարությանը

15/03/2021

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկով դիմել է ՀՀ կառավարությանը եւ նոր նախագիծ է շրջանառության մեջ դնել։

ArmLur.am տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննությունները պարզեցված եղանակով իրականացնել մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը։ Ի դեպ, որպես բացառություն լրացվելու են այն դեպքերը, որոնց ժամանակ անհրաժեշտ է իրականացնել բժշկասոցիալական վերափորձաքննություն անձի օբյեկտիվ զննությամբ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախորդ տարվա ապրիլի 1-ից մինչ օրս բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի տարածքային թվով 12 եւ եւս 3 մասնագիտական բաժինների կողմից իրականացվել է թվով 31 հազար 452 վերափորձաքննություններ, արդյունքում անժամկետ հաշմանդամություն է սահմանվել մոտ 2614 անձի։

Բայց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախաարությունը տեղեկացնում է, որ այս տարվա ընթացքում վերափորձաքննությունների քանակը նույնպես աճելու է անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվածների հաշվին: