«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մանկապարտեզում աղջիկը թունավորվել է թմրանյութից՝ քաղցրավենիք ուտելուց հետո

16/04/2021

Սանկտ Պետերբուրգի մանկապարտեզներից մեկում կոնֆետ ուտելուց հետո յոթնամյա աղջիկը հոսպիտալացվել է թմրամիջոցների թունավորմամբ, հայտնում է իրավապահ մարմինների աղբյուրը, հաղորդում է РИА Новости-ին:
«Յոթ տարեկան աղջիկը հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ մանկապարտեզում կոնֆետ է կերել, որը հյուրասիրել էին իրեն: Երեխան կոնֆետը բերել է տուն, կերել է ու իրեն վատ է զգացել: Աղջկան թմրանյութերով թունավորմամբ ուղարկել են հիվանդանոց», - ասում է աղբյուրը: 
Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան