«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սպիտակ... ավերիչ երկրաշարժ

07/12/2020

Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր աղետի բույն դարձան 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41-ին, երբ քաղաք Սպիտակում  որոտաց 10 բալ ուժգնությամբ ահարկու և ավերիչ երկրաշարժը: 

Երկրաշարժի հետևանքով տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան մնաց 514 հազար մարդ, ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց, մոտ 20 հազար վիրավոր եղավ: Զոհերը հատկապես շատ էին Գյումրիում՝ մոտ 15-17 հազար, և Սպիտակում՝ 4 հազար մարդ: Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերվեց Հայաստանի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, մեծ վնաս հասավ գործարաններին, պատմական հուշարձաններին:

 ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ Ռուսաստանից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողով՝ օգնություն ցուցաբերելու նպատակով: