«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

G7-ի առաջնորդները համաձայնել են արգելել ռուսական ոսկու ներկրումը

25/06/2022

G7-ի գագաթնաժողովում, հակառուսական պատժամիջոցների ընդլայնման շրջանակներում, կորոշվի արգելել ռուսական ոսկու ներկրումը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին։ Համապատասխան հրամանագիրը կհրապարակի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, ասել է աղբյուրը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և G7-ի իր գործընկերները կհամաձայնվեն Ռուսաստանից ոսկու ներկրման արգելքին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հունիսի 28-ին հրամանագիր կհրապարակի ԱՄՆ ոսկու ներմուծումն արգելելու մասին։ Ակնկալվում է, որ այս միջոցը Ռուսաստանին ավելի կմեկուսացնի համաշխարհային տնտեսությունից։

Ֆորմալ առումով ռուսական ոսկին արդեն սահմանափակումների տակ է։ Ռազմական գործողության մեկնարկից հետո սառեցվել է Ռուսաստանի Բանկի մոտ 300 մլրդ դոլարի ոսկեարժութային ակտիվները։

G7-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 26-ից 28-ը Բավարիայի Ալպերի Էլմաու ամրոցում: Գագաթնաժողովին առաջին անգամ հրավիրված են Շվեդիան, Ֆինլանդիան և Ուկրաինան։