«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստված, պահպանի թագուհուն». Բայդենը կրկին վրիպել է

17/06/2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Քոնեկտիկուտում, Անվտանգ հանրույթների ազգային գագաթաժողովում, եւ կոչ է արել խստացնել զենքի վերահսկման օրենքները, բայց, հավանաբար շփոթելով լսարանը, ելույթն ավարտել է «Աստված, պահպանիր թագուհուն» արտահայտությամբ, տեղեկացրել է ВВС-ն։

ԶԼՄ-ները, սակայն, այդպես էլ չեն կարողացել կողմնորոշվել՝ արդյո՞ք դա նախագահի հերթական վրիպումն էր, թե՞ պարզապես կատակ։

Նախագահի արտասովոր ելույթի տեսագրություններն արագ տարածվել են ինտերնետում, եւ սոցցանցերի օգտատերերը փորձել են գլխի ընկնել, թե ինչ էր նկատի առնված։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի գլխավոր օգնական Օլիվիա Դալթոնն ավելի ուշ պատասխանել է լրագրողներին՝ ասելով, որ նախագահը «մեկնաբանություն է տվել ինչ-որ մեկին ամբոխում»։