«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ Հայաստանի Հնարապետություն, այլ որպես խաղաղապահ․ Փաշինյան

10/04/2024

Հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշանկից է ուզում գալ Հայաստանի Հնարապետություն, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի  ՀՀ-ին դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով 2021 թվականի ադրբեջանական հարձակմանը․

«Եթե Կառավարությունը այն ժամանակ տուրք տար էմոցիաներին՝ իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնինշխան տարածքների  խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և ՀՀ պետականության փաստացի լուծարում, բայց Հայաստանի ժողովուրդը կրկին բացառիկ պետականակենտրոնություն ցուցաբերեց և արձագանքեց Կառավարության ու կառավարչող մեծամասնության կոչերին»։

Վարչապետը նաև կարևորեց Պրահայում 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները և նշեց, որ Եվրամիության դիտորդական առքելության ներկայությունը կարող է ևս երկու տարի երկարաձգվել։