Տավուշի մարզում ամսական արտադրվում է 10 մլն պաշտպանիչ դիմակ

Տավուշի մարզում ամսական արտադրվում է 10 մլն պաշտպանիչ դիմակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեցՏավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մենք ամսական արտադրում ենք մոտ 10 մլն դիմակ: Շուտով Հայաստան կներկրվեն ևս 2 հոսքագծեր, որոնք կկրկնպատկեն արտադրական ծավալները»,-ասաց Չոբանյանը:

Նա նաև նշեց, որ Բերդում «Տավուշ տեքստիլ»-ում եղել են կորոնավիրուսի դեպքեր, անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում, վարակվածները մեկուսացվել են, դրանից հետո էական փոփոխություն չի եղել, գործարանը աշխատում է իր բնականոն հունով:

Անդարդառնալով մարզում վարակվածների թվին՝ մարզպետը հայտնեց, որ այս պահի դրությամբ կա 133 վարակակիր, 26 հոգի գտնվում են ԲԿ-ներում, մեուսացվածների թիվը շուրջ 600 է:

«Մենք ընդամենը երեկ բացեցինք Տավուշի մարզում առաջին բժշկական հաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ: Դա Դիլիջանի «Իրվինգ» բժշկական կենտրոնն է, որը կսպասարկի 50 հոգու՝ ստացիոնար ծառայությունում և 5 հոգու՝ ռեանիմացիոն ծառայությունում»,-ասաց Չոբանյանն ու համոզվածություն հայտնեց, որ այն բարձր որակի ծառայություն կմատուցի:

Տավուշում պաշտպանիչ եռաշերտ դիմակներ է արտադրում «Տավուշ տեքստիլը»:

Նյութը` Armenpress, Աննա Գրիգորյան