«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը պահանջել է դադարեցնել Ուկրաինայի հետ ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանակման արտահոսքը. NBC

07/05/2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ զրուցել է ԱՄՆ հետախուզության եւ պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ընդգծելով նրանց աշխատանքի կարեւորությունը՝ միաժամանակ նշելով, որ Ուկրաինայի հետ ԱՄՆ հետախուզության փոխանակման մասին վերջին լուրերը հակաարդյունավետ են եղել, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրները:

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսի, Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցում Բայդենն ասել է, որ այդ հաղորդագրությունները «շեղում են  նպատակից»։ 

ԿՀՎ-ն եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություններից: Պենտագոնը եւ Ազգային անվտանգության խորհուրդը նույնպես չեն պատասխանել մեկնաբանելու խնդրանքներին: