«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը նոր պաշտո՞ն կստանա

16/02/2022

Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ըստ մեր աղբյուրների, նա նշանակվելու է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ՝ ՀՀ կառավարության կողմից։
Նարեկ Բաբայանի հետ չհաջողվեց կապ հաստատել։ Մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ նա աշխատանքի չի եկել։
Ի դեպ, ըստ մեր աղբյուրի, աշխատանքից ազատվելու են նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը։