«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զատուլին. հայ հասարակության մեջ բեւեռացումը դեռ պահպանվում է

24/06/2021

Հայ հասարակության մեջ բեւեռացումը դեռ պահպանվում է: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, Սոչի-Երեւան տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ Պետդումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ ճգնաժամը կշարունակվի, սակայն այլ ձեւաչափով:

«Ի տարբերություն նախորդ ընդդիմության՝ ներկայիս ընդդիմությունն ի դեմս «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հետ կոպիտ կլինի: Այստեղ ամեն ինչ կախված է անձերից, իսկ Քոչարյանը Ծառուկյան չէ»,-նշել է Զատուլինը:

«Մենք ուշադրություն ենք դարձել ընդդիմախոսների հետ համագործակցության մասին Փաշինյանի հայտարարությանը: Ես գիտեմ, որ Քոչարյանն արձագանքել է՝ ասելով, որ չի տեսել մեկնված ձեռք:Ամեն ինչ կախված է հետագա խորհրդարանական քննարկումներից»,-ընգծել է Զատուլինը:

Ըստ նրա՝ եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը պետք է այնպիսի լուծումներ գտնեն, որոնց բխում են բացառապես երկրի շահերից:  

 

Աղբյուր՝   news.am