«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. դատախազություն

30/06/2021

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. շահագրգիռ անձինք հրավիրվել են նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` հավելելով, որ այս տարի դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 18 քրեական գործով նյութ (նախորդ տարի՝ 201)։

Ուսումնասիրությամբ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով նշանակվել է 11 փորձաքննություն, որոնցից 3-ի վերաբերյալ փորձագիտական հիմնարկից ստացվել է եզրակացություն:

Դատախազության կողմից դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում, որից 4-ը դատարանը բավարարել է:

Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 դրամի չափով գումար: