«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

05/04/2022

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան (International Anti-Corruption Academy (IACA)) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարը համատեղ խթանելու, հակակոռուպցիոն ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով:

Փոխըմբռնման հուշագրով Հանձնաժողովը և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան ամրագրել են, որ հասարակությունների անվտանգությանն ու կայունությանը սպառնացող կոռուպցիոն վտանգները կանխարգելելն առավել տեսանելի կլինեն համատեղ ջանքերի և միջազգային համագործակցության արդյունքում: Կողմերը կարևորել են նաև ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայով և այլ փաստաթղթերով ամրագրված պահանջները:

2022 թվականի փետրվարի 14-ին Երևանում նախապատրաստված փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել և ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 29-ից: