«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք է նկատվել՝ հասնելով ՀՆԱ-ի 5.1 տոկոսի. նախարար

12/06/2023

Հայաստանում նախորդ տարի նկատվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, այն կազմել է ՀՆԱ-ի 5.1 տոկոսը:

Այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի ներկայացմանը:

«Ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ ներհոսք, որը կազմել է ՀՆԱ-ի 5.1 տոկոսը: Սա շատ բարձր ցուցանիշ է վերջին տարիների համար»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ բավականին բարձր է նաև կապիտալի կուտակման ցուցանիշը: Այսինքն՝ Հայաստանի տնտեսավարողներն իրենք են իրենց եկամուտները ներդրել իրենց կապիտալ կարողությունների զարգացման մեջ: «Վստահ ենք, որ առաջին տարիներին կնկատենք այս ներդրումների դրական ազդեցությունը մեր տնտեսության պոտենցիալի վրա»,-հավելեց Հովհաննիսյանը: