«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալեն Սիմոնյանը՝ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին

07/12/2021

Էդ հերոս բառը բավականին արժեզրկվել ա՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով քիչ առաջ հրապարակված սկանդալային տեսագրությանը, որում Սիմոնյանը ասում է, որ իր համար գերիները գոյություն չունեն։

«ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ։ Նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց ցավոք սրտի կան զինվորներ և սպաներ, որոնք որ իրենց պարտականությունը չեն կատարել և հայտնվել են գերության մեջ»,- ասաց Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ դեռ նախաքննությունը չի ավարտվել, ինչու է ԱԺ նախագահը իր վրա վերցնում նրանց գործառույթը, ԱԺ նախագահը արձագանքեց. «Ես ասում եմ, ՀՀ օրենքը, ինչպես նաև վարչապետն է դրա մասին խոսել ԱԺ ամբիոնից. Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրվի և էդ պատասխանատվությունը կրելու են այն բոլոր մարդիկ, ովքեր օրենք են խախտել, և ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել»։

Սիմոնյանը նշեց, որ եթե հրամանատարն է չկրակելու հրաման տվել, ապա նա նույնպես ենթարկվելու է քրեական պատասխանատվության։

«ՀՀ-ում չկա որևիցե պաշտոնյա, որևիցե անձ, որը օրենք խախտելու պարագայում չի ենթարկվելու պատասխանատվության։ Որևիցե հայտարարություն, հրաման չկրակելու չի եղել ու չի կարող լինել։ ՀՀ պաշտպանության բանակը որևիցե դեպք չկա, որ դիմում է եղել որևիցե բանի, և կառավարությունը դա չի բավարարել։ Որևիցե տեղ չկա, որ մեր զինվորոները չեն ունենում զենք, անհրաժեշտ բոլոր պարագաները»,- ասաց Սիմոնյանը։

Նա հայտարարեց, որ տարածված տեսանյութը մոնտաժված է։

«Խոսքը գնում է այլ բանի մասին։ Խոսքը գնում է բանակցությունների մասին, տարբեր իրավիճակներում պետության դիրքորոշման մասին։ Նյութը մոնտաժված է։ Ես շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցները ներկայանում են, որպես աջակից և գալիս են՝ խնդրում են, ասում են, կարող ենք Ձեզ մի քանի հարց տալ։ Ես իրենց հարցերին եմ պատասխանում։ Ընթացքում ես նկատեցի, որ մի աղջիկ կար, որի անունը Հասմիկ էր, հեռախոսը պահել էր։ Ասեցի իրեն՝ խնդրում եմ չնկարահանես, որովհետև մենք զրույցի ենք բռնվել, որը ես չեմ ուզում հրապարակային ասել, դրա կարիքը չեմ տեսնում»,- ասաց Սիմոնյանը։ Նա նաև նշեց, որ իր խոսքը հետ չի վերցնում։
https://armdaily.am/