«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հիմա, որ մենք կանք, նրա շնորհիվ է. հետախույզ Գագիկ Պողոսյանը 26 տարեկան կդառնար

16/04/2021

Երևանի Պուշկին-Աբովյան խաչմերուկն այսօր մարդաշատ էր ու բոլորի ուշադրության կենտրոնում։ Նորաբաց հուշաքար-ցայտաղբյուրի մոտ հետզհետե ավելանում էին ծաղիկները, մարդիկ հետաքրքրությամբ կանգնում էին, նայում հավաքվածներին, հետո արցունքներով հեռանում։

Ինչպես գրում է Sputnik Արմենիան՝ Արցախյան վերջին պատերազմի մասնակից հետախույզ, կապիտան Գագիկ Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 14–ին Հորադիզում։ Նա կարողացել է մի քանի տասնյակ զինվորների կյանք փրկել ու մարդկային և զինտեխնիկայի կորուստներ պատճառել թշնամուն։

Հուշաքար-ցայտաղբյուրի տեղադրումը Գագիկի հոր` արցախյան առաջին պատերազմի մասնակից Դանիել Պողոսյանի միակ ցանկությունն էր, որը մեծ հպարտությամբ իրագործել է քանդակագործ Միսակ Մելքոնյանը։

–Պարոն Պողոսյան, ո՞նց եք ձեզ գզում,–փորձում եմ զրույցը սկսել ես, երբ նկատում եմ անճարությունից շփոթված Գագիկի հորը։

–Որդի կորցրած հոր պես, բալես։ Ո՜նց էր սիրում իր ծննդյան օրը, ո՜նց էր սիրում ուշադրության կենտրոնում լինել, ու ինքը հասավ իր ուզածին։ Տես` ինչքան մարդ է եկել։ Տղուս հոգեհանգստին էնքան վիրավոր տղերք էին եկել, ասում էին` որ հիմա մենք կանք, Գագիկի շնորհիվ է։ Դրանով եմ ապրում։ Իմ տղեն միշտ ապրելու է բոլորիս հիշողություններում...

Արցախյան առաջին պատերազմի մասնակիցն առանձնակի հայրենասիրությամբ է որդուն դաստիարակել, զենքի կիրառություն սովորեցրել, որ պետք եկած ժամանակ` հայրենիքը պաշտպանելիս, ձեռքը չդողա։

Գագիկն իսկական հետախույզի բնավորություն է ունեցել. ոչ մեկին ոչ մի խոսք, երբ հարցը հայրենիքի անվտանգությանն է վերաբերում։ Նրա հերոսությունների մասին տանը ոչինչ չեն իմացել, Գագիկի մահվանից հետո մարտական ընկերները շատ բան են պատմել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: