«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանը հայտնել է իր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում 1 շաբաթում իրականացրած ականազերծման աշխատանքների մասին

21/06/2021

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը տեղեկություն է տարածել Արցախում իր վերահսկողության տակ անցած տարածքների՝ մեկ շաբաթում իրականացրած ականազերծման աշխատանքների մասին, գրում է trend.az-ը։

Ըստ հաղորդման՝ հունիսի 14-19-ն ընկած ժամանակահատվածում Թարթառի, Վարանդայի, Շուշիի, Կուբաթլուի, Ջրականի և Կովսականի շրջաններում հայտնաբերվել և վնասազերծվել է 196 ական, ինչպես նաև 11 չպայթած զինամթերք:

Ինչպես նշում է Ադրբեջանի ականազերծման գործակալությունը, վերոնշյան ժամանակահատվածում ականներից և չպայթած զինամթերքից մաքրվել է 111 հեկտար ընդհանուր մակերեսով տարածք։