«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանում հայտնված ինքնաթիռը Հայաստան չի եկել. Պապիկյանը բացատրեց` ինչու

14/04/2021

Իրանում հայտնված «Fly Armenia Airways»–ին պատկանող ինքնաթիռը դեռ գտնվում է այնտեղ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ինքնաթիռն ունի տեխնիկական խնդիրներ։ Դրանք վերացնելու խնդիր կա։ Մյուս կողմից` կա հարուցված քրեական գործ, և իրավապահ մարմինները զբաղվում են պատճառները հասկանալու համար։ ՀՀ–ն այս ամենում դերակատարություն տեղի չի ունեցել։ Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել առանց մեր պատկան մարմնի մասնակցության»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը նաև շեշտեց, որ այդ ինքնաթիռը Հայաստանում երբևէ չի եղել։ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին ներկայացված հայտով թռիչքն իրականացվել է այլ ուղղությամբ։

Ինքնաթիռ, արխիվային լուսանկար

© SPUTNIK / ARAM NERSESYAN

Իրանում հայտնված օդանավի թռիչքն այս պահին անհնար է. Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է պատճառը

«Դուք ամեն անգամ ասում եք` ՀՀ–ից ինքնաթիռը գնացել է։ Մի՛ խեղաթյուրեք իրականությունը։ ՀՀ–ում այդ ինքնաթիռը չի եղել»,– ասաց նա։

Հիշեցնենք` վերջին օրերին լուրեր էին տարածվել, թե Իրանում հայտնված օդանավն ապամոնտաժվել է։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հերքել էր այս լուրերը։

Փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Fly Armenia airways» ավիաընկերության «Boeing 737» տիպի օդանավն առևանգվել է։
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին: