«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵՄ-ն համաձայնեցրել է հիվանդությունների կանխարգելման 5.1 միլիարդ եվրո ծավալով ծրագիրը

15/12/2020

ԵՄ ինստիտուտները համաձայնեցրել են համայնքի յոթնամյա բյուջեի ծրագրի շրջանակներում հիվանդությունների կանխարգելման եւ առողջապահական համակարգերի խթանման (EU4Health) 5.1 միլիարդ եվրո արժողությամբ ծրագիրը  2021-2027 թվականների համար: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ խորհուրդը եւ Եվրախորհրդարանը համաձայնության են եկել է 5.1 միլիարդ եվրո ծավալով EU21Health հիվանդության կանխարգելման եւ բժշկության զարգացման ծրագրի շուրջ 2021-2027 թվականների բյուջեի շրջանակներում»,- հայտնել են Եվրախորհրդարանում:

Ծրագիրը, առաջին հերթին, դեղամիջոցների, բժշկական սարքավորումների եւ բժշկական աշխատողների պահուստի ռեգիստրի ստեղծում է նախատեսում` առողջապահական համակարգերի գերբեռնվածության պայմաններում օգտագործման համար, ինչպես դա եղավ գարնանը կորոնավիրուսի համավարակի առաջին ալիքի գագաթնակետին: Երկրորդ` այն կնպաստի համաեվրոպական տվյալների բժշկական բազայի ստեղծմանը, որի ճշգրիտ ֆունկցիոնալը դեռ հարկավոր է պարզել:

Երրորդ` դրա բյուջեի մինչեւ 20 տոկոսը պետք է օգտագործվի ԵՄ-ում հիվանդությունների կանխարգելման և համայնքի քաղաքացիների առողջության բարելավմանն ուղղված աշխատանքների ակտիվացմանը: Չորրորդ` ծրագիրը պետք է օգնի բարելավել ԵՄ երկրների առողջապահական համակարգերի պատրաստվածությունը` ապագա համավարակներին եւ նոր հիվանդություններին հակազդելու համար: