«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին

03/05/2021

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրում Մովսես Հակոբյանին: 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, վերջինս մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները`
պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով: