«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ավարտել են հայ զինվորականների տեղափոխումը Ղազախստան

08/01/2022

ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստան։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի օդանավն ավարտել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի ԶՈւ խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության Զվարթնոց օդանավակայանից տեղափոխվել է դեպի Ղազախստանի Հանրապետության Ալմաթիի օդանավակայան՝ ՌԴ օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով։