«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կարմիր շուկա գյուղի բնակիչներն ուժգին պայթյունի ձայն են լսել. Մետաքսե Հակոբյան

06/12/2021

Արցախի Կարմիր շուկա գյուղի բնակիչներն այսօր ուժեղ պայթյունի ձայն են լսել։ Պայթյունը մեկ անգամ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Կարմիր շուկայի բնակիչները պատգամավորին ասել են, որ միայն ուժգին պայթյունի ձայն են լսել, սակայն դրանից հետո գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։

«Ենթադրում են, որ գուցե պայթեցման աշխատանքներ են իրականացվել ռուս խաղաղապահների կողմից։ Հաճախակի են նման աշխատանքներ լինում՝ չնայած բնակիչներին տեղեկացնում են այդ մասին»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։
Անդրադառնալով երեկ երեկոյան գյուղի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցներին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ բնակիչների խոսքով կրակոցները հեռվից են լսվել, երկար չեն տևել և ամենայն հավանականությամբ մեր դիրքապահների ուղղությամբ են եղել։

Պատգամավորը նշում է, որ բնակիչներն անհանգիստ էին հատկապես մի քանի օր առաջ տեղի ունեցած երկարատև կրակոցներից, որի ժամանակ թշնամին տարբեր տրամաչափի զենքեր էր օգտագործում։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: