«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գեղամասարի բնակիչները փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը.

18/08/2020

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։

Ֆեյսբուքյան օգտատեր Սևակ Խաչատրյանից տեղեկանում ենք, որ համայնքի բնակիչները առավոտյան ժամը 7։00-ից փակել են միջպեռական ճանապարհը։

«Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր։ Աղտոտում է նաև խմելու ոռոգման ջրերը»,-նշում է Սևակ Խաչատրյանը։

«Փաստինֆո»-ն փորձեց կապ հաստատել Գեղամասարի համայնքապետի հետ՝ մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի է։