«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համատիրությունների աշխատանքում լուրջ փոփոխություն կարվի. որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

08/07/2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում  է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում համատիրությունների գործունեությունը կվերահսկվի, իսկ վերահսկող մարմինը լիազորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Այսպիսով, եթե համատիրությունը հաշվետվությունը թերի է հրապարակել կամ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի հրապարակել, ապա նախազգուշացում կտրվի: Եթե այդ խախտումը չվերացվի, ապա համատիրության պաշտոնատար անձը կտուգանվի 50.000 դրամով:
Իսկ, ահա, համատիրության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացման համար տուգանքի չափը կկազմի 200.000 դրամ: Ի դեպ, լիազոր մարմինը՝ ՊԵԿ-ը, իրավունք է ունենալու կասեցնել համատիրության կառավարչի գործունեությունը, եթե նա խախտել է օրենքը: Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում են շուրջ 450 համատիրություններ, բայց մինչ այս նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանված չէր: Նրանք համարվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ինքնակազմակերպված քաղաքացիական օղակներ: Հիմա անկախ այդ կառույցները եւս կլինեն վերահսկելի: Հավելենք, որ նախագծի հեղինակը Պետական եկամուտների կոմիտեն է»։