«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սերբիայի կառավարությանը հանգստյան օրերին կմտցնի խիստ սահմանափակումներ

12/03/2021

Սերբիայի կառավարությանն առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամային շտաբը որոշում է կայացրել հանգստյան օրերին կմտցնի խիստ սահմանափակումներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կառավարության մամուլի ծառայությունը, Սերբիայի կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամային շտաբը որոշում է կայացրել, որ հաջորդ հանգստյան օրերին կփակվեն բոլոր առևտրային և ժամանցային հաստատությունները ՝ բացառությամբ պարենային խանութները, դեղատները և բենզալցակայանները։ Հանգստյան օրերին նախատեսված բոլոր միջոցառումները չեղյալ են հայտարարվել: Թույլատրվում է սննդի առաքման ծառայությունների աշխատանքը։ Միջնակարգ դպրոցների աշակերտները հաջորդ շաբաթ կշարունակեն ուսուցումը հեռավար ռեժիմով: