«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Երեք բուսական մթերք, որոնք սպիտակուցների պարունակությամբ չեն զիջում մսամթերքին

17/06/2020

Սպիտակուցները մարդու օրգանիզմի համար շատ կարևոր տարրեր են և բալանսավորված սննդակարգի հիմնական բաղադրիչներից մեկը։ Այս տարրերը սովորաբար ասոցացվում են կենդանական ծագման մթերքի և մսի հետ, որոնք ոչ բոլորն են օգտագործում, սակայն կան նաև սպիտակուցների բարձր պարունակությամբ բուսական մթերքի տեսակներ, որոնք իրենց օգտակարությամբ չեն զիջում կենդանական ծագման մթերքին, սակայն շատ հաճախ թերագնահատվում են։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք բուսական մթերք, որոնք կարելի է կիրառել մսի և կենդանական ծագման այլ մթերքի փոխարեն օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցները ստանալու համար։

Ոսպ

Ոսպը հնդկական խոհանոցի հիմնական բաղադրիչներից մեկն է։ Այս օգտակար մթերքը հարուստ է երկաթով, կալցիումով, մանրաթելերով ու սրտամկանի համար շատ կարևոր պոլիֆենոլներով։ Բացի այդ, այն պարունակում է նաև բավական մեծ քանակությամբ սպիտակուց։ Ընդամենը մեկ բաժակ ոսպը պարունակում է 18 գրամ սպիտակուց, ուստի այն կարող է հիանալի փոխարինող միջոց լինել մսամթերքին։

Սև լոբի

Լոբին պարունակում է բավական շատ ածխաջրեր, սական դրանք տարբերվում են այն ածխաջրերից, որոնք մարդն ստանում է աղանդեր կամ որևէ թխուկ ուտելու դեպքում։ Բացի այդ, այս մթերքը հարուստ է նաև սպիտակուցներով։ Մի բաժին սև լոբին պարունակում է 15 գրամ սպիտակուց, ինչպես նաև օրգանիզմի համար շատ կարևոր լուծվող մանրաթելեր, որոնք օգնում են նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը։

Սիսեռ

Մի բաժին սիսեռում ևս պարունակվում է 15 գրամ սպիտակուց։ Ընդ որում՝ այս մթերքի գործածության եղանակները բազմաթիվ են, ինչը թույլ է տալիս չձանձրանալ և պարբերաբար որևէ նոր ուտեստ պատրաստել։ Սիսեռը կարելի է կիրառել ինչպես խավարտ, կամ օգտագործել որպես չիպսերի կամ անգամ պաղպաղակի հումք։

Աղբյուրը` medikforum.ru

Կայքը` Generalnews.am