«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի կառավարությունը երկարաձգել է արտակարգ դրությունը

08/10/2020

Իսրայելի կառավարությունը երկարաձգել է արտակարգ դրությունը մինչեւ հոկտեմբերի 13-ը, որն արգելում է հանրային հավաքները, այդ թվում` զանգվածային բողոքները վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ, փոխանցում է AP-ն:

Իսրայելն անցյալ ամիս հրեական տոներին ընդառաջ համապետական ​​կարանտին էր հայտարարել` երկրում կորոնավիրուսի բռնկումը կանխելու համար: Կնեսետն անցյալ շաբաթ օրենք էր ընդունել, որը թույլ է տալիս կառավարությանը մեկ շաբաթով արտակարգ դրություն հայտարարել` համավարակի պատճառով հանդիպումներին մասնակցությունը սահմանափակելու համար: Դրանից հետո կառավարությունն արտակարգ դրություն էր հայտարարել` սահմանափակելով բոլոր հասարակական հավաքները տնից մեկ կիլոմետրով հեռու:

Հազարավոր իսրայելցիներ մի քանի ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ ցույցեր էին անցկացնում Երուսաղեմում Նեթանյահուի պաշտոնական նստավայրի մոտ` հորդորելով նրան հեռանալ իշխանությունից:

Սահմանափակումներից հետո տասնյակ հազարավոր իսրայելցիներ բողոքի ցույցեր կազմակերպեցին փողոցների անկյուններում եւ իրենց տների հարակից հրապարակներում` կորոնավիրուսի համավարակի հետ կապված կառավարության գործողությունների դեմ: